Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցան տոնական միջոցառումներ
SOCIETY Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ տեղի ունեցան Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում տեղի ունեցավ զինտեխնիկայի ցուցադրություն, որի ժամանակ այցելուները ոչ միայն կարողանում էին տեղեկանալ այս կամ այն զինտեխնիկայի մասին, այլ նաև տանկ նստել կամ փորձել ձեռքն առնել այս կամ այն զենքը:
Ռազմաբազայի հրամանատարության կողմից կազմակերպվել էր նաև տոնական համերգ, որին ներկա էին ոչ միայն ռազմաբազայի զինվորներն ու հրամանատարական կազմը, այլ նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները և վետերանները: Ի դեպ, մարզում նրանց թիվը տարեցտարի պակասում է. այս տարի նրանք 31 են:
Համերգից հետո միջոցառման բոլոր մասնակիցների համար գործում էին բացօթյա զինվորական խոհանոցներ, որտեղ հյուրասիրում էին հաց, հնդկաձավարի շիլա և թեյ, իսկ նրանց համար, ովքեր իրենց լավագույն երիտասարդ տարիները տվեցին հանուն հայրենիքի ազատության համար, հյուրասիրություն ավելի ճոխ էր՝ պարտադիր «100 գրամ»-ով՝ հանուն խաղաղության:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



