Պետք է պահել կարգապահությունը և խաղալ առավելագույն նվիրվածությամբ. Սարգիս Հովսեփյան
SPORTՖրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: «Ֆրանսիայի հավաքականը հոյակապ հավաքական է, որակյալ ֆուտբոլիստներ, արագ ֆուտբոլ է խաղում: Այդպիսի հավաքականների դեմ պետք է խաղալ կարգապահ ֆուտբոլ, 90 րոպե, հÕ �կառակ դեպքում այդ կարգի հավաքականները միշտ պատժում են: Այդ պատճառով տղաներին ասել եմ, որ պետք է պահել խաղային կարգապահությունը և առավելագույն նվիրվածությամբ խաղալ, քանի որ մենք հասկանում ենք` ով է մեր հակառակորդը: Եթե, ինչ-որ մեկը այլ կերպ մտածի, շատ դժվար կլինի մեր հավաքականի համար»,-ասել է Հովսեփյանը:
Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականի կազմում մարտավարության մեջ ենք փոփոխություն արել: «Չնայած պարտվեցինք Պորտուգալիային, բայց կար ֆուտբոլ, կային գոլեր, սխալների պատճառով պարտվեցինք: Խաղացինք Դանիայի հետ, տղաները վստահ խաղացին կարող էինք հաղթել: Չստացվեց հաղթել, սակայն ես տեսա թիմ, տղաները հավատում են իրենց ուժերին, առանց որի արդյունքի չես հասնի: Շատ քիչ փոփոխություններ ենք արել, քանի որ նորից ասեմ, ընտրությունը մեծ չէ»,-ասել է նա:
Անդրադառնալով հավաքականում «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների թվին` Սարգիս Հովսեփյանը մասնավորապես փաստել է. «Ինչ վերաբերում է «Փյունիկից» շատ ֆուտբոլիստներ հրավիրելուն, ապա ասեմ, որ ես շատ կուզեի մյուս ակումբներում էլ լինեին լավ երիտասարդ ֆուտբոլիստներ: Ես այժմ գտնում եմ, որ ուժեղագույնները խաղում են «Փյունիկում»: Շատ լավ կլիներ, որ այլ ակումբներում առաջին դերերում լինեին հայ ֆուտբոլիստներ, բայց միայն լեգեոներներին եմ տեսնում: Իհարկե, դա ակումբի գործն է, բայց միևնույն ժամանակ դա դժվարացնում է ազգային հավաքականի մարզչի գործը, քանի որ ընտրություն չկա: Այժմ մեզ պետք է հենակետային կիսապաշտպան, ով լավ պաշտպանվում է և կանխում է հակառակորդի գրոհները, քան կառուցողական ոճի հենակետային: Ցավոք այժմ Ռումյանը չի կարող այդ խնդիրները լուծել: Այն ֆուտբոլիստները ովքեր ընդգրկված են Հայաստանի հավաքականի կազմում կարող են կատարել այդ խնդիրը, եթե ոչ, ապա կհրավիրվի Ռումյանը, նաև` այլ ֆուտբոլիստներ, ովքեր հստակ կկատարեն մարզչի առաջադրանքը»:
Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին: