Արտաշատի Կապի ուսումնական զորամասում նշվեց Եռատոնը
SOCIETYԱրտաշատի Կապի ուսումնական զորամասում Եռատոնին նվիրված միջոցառումը սկսվեց հանդիսավոր տողանով: Բակում խրոխտ կեցվածքով շարվել էին զինվորները, սերժանտները, սպաները, պայմանագրային զինծառայողները: Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, արցախյան բանակի կազմավորման կապակցությամբ զինվորներին շնորհավորելու էին եկել Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը, ԵԿՄ անդամները:
Զորամասի հրամանատար փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանի հրամանից հետո զինվորները տոնական օրը սկսեցին ՀՀ օրհներգի կատարմամբ, ապա գնդի սարկավագ Սահակ Սիմոնյանը միջոցառումը շարունակեց միասնական Տերունական աղոթքով: Մայոր Միքայել Համբարձումյանը շնորհավորեց զինվորներին, հյուրերին Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 72, Շուշի բերդ-ամրոցի ազատագրման 25 եւ արցախյան բանակի կազմավորման տոնի կապակցությամբ: Նա խոսեց Մեծ Հայրենականում տարած հաղթանակի պատմական դերի մասին, որի կերտման գործո ւմ մեծ է հայ ժողովրդի դերը: «Հայերը Մեծ հայրենականում տվեցին 60 գեներալներ:
Քաջ հայորդիները լավ գիտեին, որ ֆաշիզմից պարտվելու դեպքում Արաքսից այն կողմ ներխուժման պատրաստ թուրքական բազմահազարանոց զորքը կանցնի Արաքսը՝ շարունակելու 1915 թվականի Հայոց Եղեռնը»,- ասաց Համբարձումյանը՝ խոսելով Մեծ Հայրենականի ազդեցության մասին, որտեղ նրանց պապերի, հայրերի սխրանքները շարունակվեցին արցախյան պատերազմի ժամանակ նրանց զավակների, թոռների հերոսական դրվագներով:
Նա ընդգծեց Թաթուլ Կրպեյանի, Մոնթե Մելքոնյանի, Դուշման Վարդանի սխրանքների, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս տղաների մասին՝ միաժամանակ ընդգծելով երկարպահ կամավորների դերը որպես Հայոց ազգային բանակի հիմնաքարերի:
Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ Վազգեն Սարգսյանի Հայոց բանակ ստեղծելու պատմական անուրանալի դերին: Նա հավաստեց, որ միշտ իրենց զավակների կողքին են՝ վկա է քառօրյա պատերազմը, երբ իրենք բարձրացան դիրքերը եւ զինվորների կողքին դիմակայեցին թշնամուն:
Տոնական օրվա կապակցությամբ զինվորականները Խոջոյանի կողմից խրախուսվեցին պատվոգրերով: Խոջոյանը, ինչպես նաեւ 15 շարքային զինվորներ պարգեւատրվեցին ԵԿՄ տարբեր մեդալներով: Մեդալներով պարգեւատրվեցին նաեւ ԵԿՄ անդամները:
Նրանք միջոցառումը շարունակեցին Արտաշատի Մայր Հայաստանի հուշակոթողի մոտ, ապա այցելեցին Անմահների հովիտ՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտիկներին: ԵԿՄ անդակներն այնուհետեւ մասնակցեցին Մխչյանում արցախյան նահատակների հիշատակին կառուցված խաչքարի բացման արարողությանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



