Փարիզում անհայտ անձինք կողոպտել են ոսկերչական խանութը
INTERNATIONAL NEWSԵրկու անհայտ անձինք կողոպտել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 9-րդ շրջանում գտնվող ոսկերչական խանութը՝ մոտ 800-900 հազար եվրո արժողությամբ վնաս պատճառելով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքին։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ տեղի ժամանկով 11։00-ին, Ելիսեյան դաշտերի մերձակայքում։ Խանութում թանկարժեք ժամացույցներ են վաճառվում։
Նշվում է, որ չարագործներն ատրճանակներ են ունեցել։ Կողոպուտից հետո նրանք հանցանքի վայրից անհետացել են մոտոցիկլետներով։ Ներկա պահին հասցված վնասը 800-900 հազար եվրո է գնահատվում։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



