Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Հաճախակի քթային արյունահոսությո՞ւն ունեք. պատճառներն ու օգնության կանոնները

LIFE

Estet-portal.com-ը գրում է, որ յուրաքանչյուր մարդ բախվել է քթային արյունահոսության խնդրին։ Չնայած դեպքերի մեծամասնությունում այն հիվանդի կյանքի համար վտանգ չի ներկայացնում, հաճախակի քթային արյունահոսությունը կարող է վկայել որոշակի հիվանդությունների և պաթոլոգիաների առկայության մասին։

Որ դեպքերում է քթային արյունահոսություն առաջանում։ Ամենից հաճախ քթային արյունահոսությունն առաջանում է տեղային վնասվածքների, քթում օտար մարմնի առկայության, վարակների, ինչպես նաև երկար ժամանակ չոր օդում գտնվելու հետևանքով։ Անսպասելի արյունահոսությունը բավական տարածված է երեխաների շրջանում։ Երբ լորձաթաղանթը վնասվում է, զգալիորեն մեծանում է արյունահոսության հավանականությունը։ Քանի որ քթում մեծ քանակով արյունատար անոթներ կան, արյունահոսություն կարող է առաջացնել նույնիսկ դեմքի աննշան վնասվածքը։ Հաճախակի արյունահոսություն նկատվում է նաև այն մարդկանց շրջանում, ովքեր արյունը խտացնող դեղամիջոցներ են ընդունում։ Այսպիսի դեղամիջոցներ ընդունելու, արյան մակարդելիության խանգարման կամ բարձր արյան ճնշման դեպքում արյունահոսությունը դադարեցնելը բավական բարդ է. դրա համար կարող է նույնիսկ 20 րոպե պահանջվել։

Ինչու է քթից արյուն գալիս։ Գոյություն ունեն մի խումբ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել քթային արյունահոսության։ Դրանց շարքին դասվում են.

• քիթը շատ ուժեղ մաքրելը
• քիթը փորելու սովորությունը
• վնասվածքներ
• սինուսիտ
• մրսածություն կամ գրիպ
• կլիմայի առանձնահատկություններ (շոգ եղանակ՝ ցածր խոնավությամբ, կամ ջերմաստիճանի կտրուկ անկում)
• ծովի մակերևույթից մեծ բարձրության վրա գտնվելը
• ալեգիկ ռեակցիաներ
• դեղամիջոցների ընդունում
• թմրամիջոցների օգտագործում
• բարձր ճնշում
• ռինոպլաստիկա
• կալցիումի անբավարար քանակ
• քիմիական նյութերի ազդեցություն
• սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
• հորմոնալ անհավասարակշռություն
• արյան մակարդելիության խանգարում
• նորագոյացություններ քթի հատվածում
• ալկոհոլի չարաշահում
• վարակիչ հիվանդություններ։

Ինչպես դադարեցնել արյունահոսությունը և երբ դիմել բժշկի.

• նստեք և գլուխը մի փոքր առաջ բերեք, սակայն այնպես, որ այն սրտի մակարդակից ներքև չգտնվի։ Այս դեպքում արյունը չի հասնի կոկորդ, ինչը կարող է հանգեցնել սրտխառնոցի, փսխման և դիարեայի
• բերանով շնչեք
• սառը իր դրեք քթին
• 5-7 րոպե մնացեք նշված դիրքում, շարունակեք շնչել քթով
• անհրաժեշտության դեպքում և բժշկի նշանակմամբ կարող եք սփրեյ օգտագործել։

Եթե արյունահոսությունը չի դադարում 15-20 րոպե անց, կամ արյունը շատ առատ է, մի հապաղեք, զանգահարեք շտապօգնություն։

Բժշկի օգնությանը հարկավոր է դիմել նաև հետևյալ դեպքերում.

• հաճախակի քթային արյունահոսություն
• արյան զգալի կորուստ
• արյունահոսությունն առաջանում է վնասվածքի հետևանքով
• չնայած առաջ եկած դիրքին՝ արյունը շարունակում է հոսել դեպի կոկորդ
• արյունահոսությունը նկատվում է որոշակի դեղամիջոցների օգտագործման արդյունքում
• ձեզ անհանգստացնում են այլ նշաններ, որոնք կարող են վկայել հիվանդության առկայության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience