12 ոգեշնչող մեջբերումներ Սթիվ Ջոբսից
LIFE- Դուք ուզում եք ձեր ողջ կյանքն անցկացնել զովացուցիչ ըմպելիքներ վաճառելո՞վ, թե՞ ուզում եք փոխել աշխարհը:
- Ես վստահ եմ, որ հաջողակ ձեռնարկատերերին անհաջողակներից առանձացնում է առաջինների համառությունը:
- Դուք չեք կարող պարզապես հարցնել սպառողներին, թե ինչ են նրանք ուզում, քանի որ մինչ դուք կստեղծեք այն, ինչ նրանք ուզում են, նրանք կսկսեն այլ բան ուզել:
- Հիմնականում մարդիկ չեն հասկանում՝ ինչ են ուզում, մինչ դուք նրանց դա ցույց չեք տալիս:
- Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կփոխանակեի Սոկրատի հետ հանդիպելու հնարավորության հետ:
- Ես միակ մարդն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում քառորդ միլիարդ կորցնել: Դա շատ լավ է նպաստում անհատականության ձևավորմանը:
- Մեկ անգամ Պաբլո Պիկասոն ասել է. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, հանճարները՝ գողանում»: Մենք երբեք չենք ամաչել գողանալ ուրիշների հանճարեղ մտքերը:
- Գիտե՞ք՝ որ կարգախոսով եմ ես առաջնորդվում. «Դուք երբեք չեք իմանա, թե ինչ էիք փնտրում, մինչև չգտնեք այն»:
- Իմաստ չկա գործի ընդունելու խելացի մարդկանց և թելադրելու նրանց՝ ինչ անեն: Մենք գործի ենք ընդունում խելացի մարդկանց, որպեսզի նրանք մեզ ասեն, թե ինչ անենք:
- Երբ ես գումար չէի ունենում, նստում, մտածում էի, այլ ոչ թե վազում աշխատելու: Գաղափարը ամենաթանկ ապրանքն է ողջ աշխարհում:
- Սխալներ չգործել նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով:
- Ձեր ժամանակը սահմանափակ է, մի վատնեք այն այլոց կյանքով ապրելու վրա:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



