Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
PHOTOՓորձեք սրճարանային վայելքը տնային պայմաններում. այդքան սիրելի «Շոկ-մանժե»-ն միայն մենյուներից չէ հասանելի:
Ահա հեշտ և համեղ բաղադրատոմսը:

Պատրաստման համար անհրաժեշտ է՝
- 3 հատ ձու,
- 1,5 ճաշի գդալ շաքարավազ,
- 100 գ շոկոլադ,
- 100 գ կարագ,
- 1 ճաշի գդալ կոնյակ:
Պատրաստման եղանակը`
Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտակուցներն առանձին հարել, այնուհետեւ ավելացնել 1,5 ճաշի գդալ շաքարավազը և 3 դեղնուցները:
Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային:
Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ:
Դնել սառնարանը: Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



