Հարավային Կորեայի նախագահը չի բացառել Փենյան իր այցի հնարավորությունը
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել ապագայում Փենյան իր այցի հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է մայիսի 10-ին՝ երկրի խորհրդարանում ելույթ ունենալով երդմնատվության արարողության ընթացքում:
«Եթե անհրաժեշտ լինի, ես իսկույն կմեկնեմ Վաշինգտոն, եթե թույլ տան պայմանները, պատրաստ եմ այցելել նաեւ Փենյան»,- ասել Է նա՝ խոսելով Կորեական թերակղզում լարվածության թուլացման հասնելու մտադրության մասին:
«Ես հնարավոր ամեն ինչ կանեմ Կորեական թերակղզում խաղաղության ապահովման համար»,- ընդգծել Է Մուն Չժե Ինը:
Նույն օրն ավելի վաղ նա պաշտոնապես ստանձնել Է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը՝ մայիսի 9-ին կայացած ընտրություններում հավաքելով ընտրողների ձայների 41,08 տոկոսը:
Ներկայիս ընտրությունները վաղաժամկետ են անցկացվել նախկին նախագահ Պակ Կըն Հեյին հայտարարված իմպիչմենտի կապակցությամբ, որը ներքաշված Էր խոշոր կոռուպցիոն սկանդալում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



