Վրաստանի հանքահորում դժբախտ պատահարի զոհ Է դարձել չորս մարդ
SOCIETY Գտնվել են չորս հանքափորների մարմինները, որոնք մայիսի 9-ին զոհվել են Թղիբուլի Մինդելիի անվան հանքահորում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով: Փրկարարները մայիսի 10-ի առավոտյան դուրս են բերել զոհված հանքափորների մարմինները, որոնք տարվել են Քութայիսի դիահերձարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Տեղում որոնողական-փրկարարական աշխատանքներ են կատարվել ամբողջ գիշեր: Հանքահորի մոտ մոբիլիզացվել են փրկարարների, պարեկային ոստիկանության եւ շտապ օգնության բրիգադներ:
Առկա տեղեկատվությամբ՝ բեռնատար վերելակը հանքահոր Է ընկել ճոպանի կտրվելու պատճառով: Վերելակում եղել են չորս հանքափորներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



