ՀԴԲ-ի տնօրենի պարտականությունները կկատարի Քոմիի տեղակալը. CNN
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարի տեղակալ Էնդրյու Մակքեյբը կկատարի Բյուրոյի տնօրենի պարտականությունները Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի նամակը:
Ավելի վաղ Սպիտակ տանը նշել են, որ գերատեսչության նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուներին կսկսեն ընտրել անհապաղ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարին պաշտոնաթող է արել մայիսի 9-ին: Այս որոշումը Միացյալ Նահանգների ղեկավարն ընդունել Է գլխավոր դատախազի եւ նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի հանձնարարականով: Նա դա բացատրել Է այն հանգամանքով, որ Քոմին ի վիճակի չԷ արդյունավետ կերպով կատարելու իր պարտականությունները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



