ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ
SPORTՖուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հետաքննություն է սկսել ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբայի` «Յուվենտուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AFP-ը: Հետաքննության շարժառիթ են հանդիսացել Football Leaks պարբերականի հրապարակումները: ՖԻՖԱ-ն հետաքրքված է տրանսֆերում Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի անսովոր դերով: Տրանսֆերի արդյունքում գործակալն վաստակել է 49 միլիոն եվրո:
2016 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Յուվենտուս»-ին վճարեց 105 միլիոն եվրո` Պոգբայի տեղափոխության համար: Այն ռեկորդային էր ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



