Ասանժը Wikileaks-ում աշխատանք Է առաջարկել ՀՀԲ-ից հեռացված Քոմիին
INTERNATIONAL NEWS Wikileaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը Հետաքննությունների համապետական բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին առաջարկել Է ղեկավարել կազմակերպության գրասենյակը Վաշինգտոնում: Այս մասին Ասանժը, որն արդեն մի քանի տարի թաքնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում, գրել Է իր թվիթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Wikileaks-ը հաճույքով կքննարկի Ջեյմս Քոմիին վարձելու հնարավորությունը, որպեսզի նա օգնի ղեկավարելու Վաշինգտոնի գրասենյակը, եթե նրան այդքան դուր Է գալիս հետաքննել ԱՄՆ-ի կառավարության գործունեությունը»,- գրել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



