Հայտնի Է դարձել Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին Լեյբորիստական կուսակցությունում պառակտման մասին
SOCIETY Հունիսի 8-ին նախատեսված վաղաժամկետ ընտրությունների նախաշեմին պառակտում Է հասունանում Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունում: Այս մասին հաղորդել Է The Daily Telegraph-ը: Հրատարակության տվյալներով՝ գրեթե 100 պատգամավորներ մտադիր են դուրս գալ կուսակցությունից եւ Համայնքների պալատում ստեղծել Progressives-ի (առաջադիմականների) խմբակցություն, եթե ընտրություններում թորիների հաղթանակից հետո լեյբորիստների առաջնորդ մնա Ջերեմի Քորբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, որոնք կատարել Է ICM սոցիոլոգիական ծառայությունը, Պահպանողական կուսակցությունն առաջատար Է՝ վերջին 34 տարում ամենամեծ տարբերությամբ: Նրան պաշտպանում Է ընտրողների 49 տոկոսը, մինչդեռ լեյբորիստների օգտին պատրաստ Է իր ձայնը տալու հարցման մասնակիցների 27 տոկոսը, նշել Է ՏԱՍՍ-ը:
Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ: Պլանավորվում Է, որ դրանք խորհրդարանում կամրապնդեն պահպանողականների դիրքերը Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ակտիվ փուլի նախաշեմին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



