Լիտվան 45 կմ երկարությամբ արգելափակոց կկառուցի ՌԴ-ի հետ սահմանին
SOCIETYՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելափակոցի կառուցումը Լիտվայի վրա կնստի 1,335 միլիոն եվրո: Ինչպես հայտնել Է բալթյան հանրապետության Պետական սահմանի պահպանության ծառայությունը, այս գումարի պայմանագիր Է ստարագրվել աշխատանքների կատարման կապալառուի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շինարարության համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են պետական բյուջեից»,- նշել Է գերատեսչությունը: Պլանի համաձայն՝ արգելափակոցը պետք Է կառուցվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Կալինինգրադի մարզի հետ սահմանի ցամաքային հատվածում Լիտվան որոշել Է կառուցել երկու մետր բարձրությամբ լարափակոց՝ Էլեկտրոնային վերահսկողության լրացուցիչ միջոցներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



