Օլանդը Նախարարների խորհրդի վերջին նիստն Է անցկացրել պաշտոնաթողությունից առաջ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրապետության Նախարարների խորհրդի վերջին նիստն Է անցկացրել Ելիսեյան պալատում: Կառավարությունը վերջին նիստն Է գումարել նրա պաշտոնաթողությունից առաջ եւ հավաքվել Է ամբողջ կազմով. խորհրդի նիստին մասնակցել են բոլոր 17 նախարարները եւ 20 պետական քարտուղարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարությունը միաձայն շնորհակալություն եւ երախտագիտություն Է հայտնել հանրապետության նախագահին նրա աշխատանքի համար, որը նա վերջին հինգ տարվա ընթացքում կատարել Է ինչպես երկրում, այնպես Էլ միջազգային ասպարեզում»,-նիստի ավարտից հետո լրագրողներին ասել Է Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը:
Օլանդն ինքը Ելիսեյան պալատի շեմին ջերմորեն հրաժեշտ Է տվել նախարարների կաբինետի բոլր անդամներին, բայց նիստի ավարտին ելույթ չի ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



