Լոնդոնում բացվել Է Pink Floyd-ին նվիրված հետահայաց ցուցահանդեսը
SOCIETY Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում բացել Է The Pink Floyd Exhibition: Their Mortal Remains («Փինք Ֆլոյդ». նրանց հողեղեն նշխարները») անվանումը կրող բարձրտեխնոլոգիական ցուցադրանքը, որը նվիրված Է բրիտանական ռոք-խմբի ստեղծագործության ավելի քան կեսդարյա պատմությանը: Մայիսի 9-ին նախնական ցուցադրություն Էր կազմակերպվել մամուլի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ցուցահանդեսը նվիրված Է Pink Floyd-ի՝ ինչպես «Arnold Layne» անվանումը կրող առաջին սինգլի, այնպես Էլ խմբի առաջին ալբոմի՝ «The Piper at the Gates of Dawn» (1967)-ի թողարկման 50-ամյակին: Լսատեսային ցուցադրանքը ներկայացնում Է այն ստեղծագործությունները, որոնք կատարվել են խմբի հինգ երաժիշտների՝ Սիդ Բարեթի, Ռոջեր Ուոթերսոմի, Ռիչարդ Ռայթի, Նիք Մեյսոնի եւ 1968 թվականին Բարեթին փոխարինած Դեւիդ Գիլմորի կողմից: Նրանցից երկուսը՝ Բարեթը եւ Ռայթան, արդեն կենդանի չեն:
Այստեղ կարելի Է տեսնել բազմաթիվ երաժշտական գործիքներ, որոնք գործածվել են ստուդիական ձայնագրությունների եւ համերգային ելույթների ժամանակ, երգերի ձեռագիր տեքստերով եւ հեղինակային նկարներով տետրեր, խմբի ստուդիական ալբոմների գեղարվեստական ձեւավորումներով նմուշներ, գովազդային աֆիշաներ եւ նույնիսկ կոմիքսներ, որոնք ստեղծվել են Pink Floyd-ի երգերի մոտիվներով, թերթերում կոլեկտիվի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանների վերաբերյալ արձագանքների հրապարակումներ, մասնակիցների բազմաթիվ լուսանկարներ, ստեղծագործության ամենատարբեր ժամանակշրջաններում երաժիշտների հարցազրույցների եւ համերգային շոուների տեսանյութեր, համերգների ժամանակ օգտագործված տարբեր գեղարվեստական կերպարներ:
Pink Floyd-ի յուրաքանչյուր առանձին վերցված ալբոմին, ներառյալ նաեւ կուլտային The Dark Side of the Moon (1973 թ.) ալբոմբը, ցուցահանդեսում հատկացված Է առանձին սրահ:
Ցուցահանդես կարելի կլինի այցելել մայիսի 13-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



