Հեռուստացույցը տղամարդու սեռական առողջության թշնամին է
PHOTOՀետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, որոնք շաբաթական ավելի քան 20 ժամ հեռուստացույց են դիտում, չեն կարող պարծենալ սերմնանյութի բարձր որակով, քանի որ նրանց մոտ սպերմատոզոիդների քանակն իջեցված է 44%-ով:

Բժիշկները հավաստիացնում են, որ նստակյաց կյանքը վնասում է տղամարդու առողջությանը: Իսկ պարբերաբար ֆիզիկական մարզումները շատացնում են սպերմատոզոիդների քանակը:

Ինչպես հաղորդում են հավաստի աղբյուրները, բժիշկները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով 18-22 տարեկան 189 առողջ տղամարդկանց կենսակերպը: Պարզվել է, նստակյաց կյանքից բացի՝ սպերմայի որակի վրա ազդել է սթրեսը, սնունդը և ծխելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



