Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Իրանի քաղաքացիների կողմից առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնելու դեպքեր

SOCIETY

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնելու դեպքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ԻԻՀ երեք քաղաքացի իրանական բանկային համակարգից ձեռք են բերել 6 հատ «Պոստերմինալ», դրանք տեղադրել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալած տարածքներում և համացանցի միջոցով համակցել իրանական տարբեր բանկերում բացված իրենց հաշվեհամարներին։ Այնուհետև, հիշյալ «Պոստերմինալների» շահագործմամբ փաստացի զբաղվելով ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքով, 1-5 տոկոս միջնորդագումարի գանձմամբ Իրանից ժամանած գործարարների և զբոսաշրջիկների՝ բացառապես այդ երկրում օգտագործելու համար նախատեսված բանկային քարտերից գումարները փոխանցել են վերոհիշյալ հաշվեհամարներին, իսկ Երևանում հաճախորդներին վճարել դրանց համարժեք ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար։

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ բանկային համակարգի շրջանցմամբ 2016-2017թթ. ընթացքում հիշյալ եղանակով իրականացվել են շուրջ 580 մլն ՀՀ դրամի գործարքներ։

Նախաքննության ընթացքում մեկ անձ հատուցել է իր գործողություններով պետությանը պատճառած վնասը և քրեական օրենքի խրախուսական նորմի հիման վրա ազատվել ապօրինի ձեռնարկատիրության համար ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մասով (առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը), վերջինիս վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել  է դատարան։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշումներ են կայացվել նաև ԻԻՀ ևս երկու քաղաքացու  ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 188.1-րդ հոդվածների 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ ՀՀ բանկային համակարգը շրջանցելով, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման  ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փորձերը հետայսու ևս կանխվելու են, նմանատիպ դեպքերի նկատմամբ իրականացվելու է մշտական վերահսկողություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe