Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի զինծառայողների ռազմա-մարզական կողմնորոշման մրցույթը
SOCIETY Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է զինծառայողների ռազմա-մարզական կողմնորոշման մրցույթի ընտրական փուլը «Կամխուտ» բարձրլեռնեային զորավարժարանում: Միավորման մոտոհրաձգային եւ ավիացիոն ստորաբաժանումների միջեւ մրցումներին մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ռազմա-կիրառական մարզաձեւի մրցույթը կանցնի երկու փուլով: Առաջին փուլում կստուգվեն կապի արդի ապարատների օգտագործման, քարտեզի, կողմնացույցի եւ GPS-նավիգատորի միջոցով, ինչպես նաեւ առձեռն միջոցների եւ բնական առարկաների օգտագործմամբ օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին տեղանքում կողմնորոշվելու ունակությունների կիրառման՝ մրցումների մասնակիցների գիտելիքները:
Երկրորդ փուլի ընթացքում զինծառայողները պետք Է կատարեն անծանոթ տեղանքով 15 կիլոմետր ցատկ-ռազմերթ քարտեզում նշված ազիմուտներով եւ կողմնորոշիչներով՝ ծովի մակերեւույթից 1,5 հազար մետր բարձրության լեռնային-անտառապատ պայմաններում:
Մրցույթի ընտրական փուլի հաղթողներն ընթացիկ տարվա ամռանը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի ռազմա-մարզական կողնորոշման առաջնությանը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



