ՀԱԷԿ-ի աշխատանքը կդադարեցվի հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով
SOCIETYՀայաստանի ատոմային էլեկտրակայանը մայիսի 10-ին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պլանայինին աշխատանքներին զուգահեռ, կշարունակվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումները։
Ըստ նախատեսված ժամանակացույցի` էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 9-ին։
ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա ազդեցություն չի ունենա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



