Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը սահմանել է Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ

SOCIETY

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հավերժացրել են ապրիլյան պատերազմի հերոս, բուհի «հավերժ» ուսանող Ադամ Սահակյանի անունը՝ սահմանելով Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է բուհի մամուլի ծառայությունը: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանն ասել է, որ հա մալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի այս նախաձեռնությանը սիրով են միացել և կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել պայմանավորվածություն: «Ապրիլյան քառօրյա պատերազմը ապացուցեց, որ հայրենիքը պաշտպանելու հայ ժողովրդի կամքը անկոտրում է: Եվ մեր տղաների, և նրանց հրամանատարների անկոտրում կամքի շնորհիվ մենք հաղթեցինք: Խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր չվերադարձան, և մեր շնորհակալությունը նրանց, ովքեր ծառայել և ծառայում են հանուն հայրենիքի»,- ընդգծել է նա:

Ըստ հաստատված կարգի՝ Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակը տրամադրվում է այն ուսանողներին, ովքեր ծառայել և առանձնացել են բանակում կամ մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին: Հերոսի անվան կրթաթոշակը նախատեսված է ոչ միայն կրթության մեջ առաջադիմողներին, ինչը առանձնակի է դարձնում կրթաթոշակը: Կայացած մրցութային հանձնաժողովում որոշվեց կրթաթոշակը հատկացնել առաջինից երկրորդ կուրսերում սովորող, պարտադիր զինծառայությունը անցած ուսանողներին:

Կրթաթոշակը սահմանված է երեք անվանակարգերով: Առաջին անվանակարգում հաղթող ճանաչվեց շինարարության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Տարոն Հայրապետյանը, ով 2014–2016թթ-ին ծառայել է զինված ուժերում, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին: Ծառայության ընթացքում ՀՀ ՊՆ նախարարի հրամանով նա պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով և մարտական հերթապահությունների ժամանակ ցուցաբերած արիության և անկոտրում կամքի համար արժանացել է 6 պատվոգրերի:

Երկրորդ անվանակարգում հաղթող ճանաչվեց քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, սերժանտ Հայկ Գևորգյանը, ով 2014-2016թթ-ին ծառայել է զինված ուժերում, նույնպես մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին: ԼՂՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Զորամասի ավարտական» կրծքանշանով, զորամասի հրամանատարի շնորհակալագրերով:

Երրորդ անվանակարգով հաղթեց ճարտարապետական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող, ավագ սերժանտ, նախկին ջոկի հրամանատար Վահան Հարությունյանը, ով ծառայել է զինված ուժերում, եւս մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին: Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով: «Պարգևները գտան իրենց արժանիներին: Իհարկե, այս պահին հպարտություն եմ ապրում, սակայն այն խառնված է և կարոտով, և թախիծով: Հիշում եմ տղայիս, և նա կրկին վերակենդանանում է այս պահին ինձ համար»,- նշեց Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe