Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր ունե՞ք. Ինչպես վերացնել
PHOTOՈրոշ մարդիկ անընդհատ մրսում են, անգամ ամենաշոգ եղանակին, քանի որ նրանց ձեռքերն ու ոտքերը մշտապես սառն են: Այս երևույթը առավել հաճախ կանաց մոտ է հանդիպում: Գիտնականները պարզել են, որ կանանց օրգանիզմում ջերմակարգավորումը ավելի թույլ է, քան տղամարդկանց մոտ:
Պարզվում է՝ այս սառը վերջույթները կարող են որոշ հիվանդությունների ախտանիշ լինել, օրինակ` ծայրամասային հոդերի հիվանդությունների , ռեւմատիկ հիվանդությունների կամ էլ վահանաձեւ գեղձի գործառույթի նվազման:
Սակայն եթե ձեզ մոտ ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվել եւ դուք ուղղակի մրսում եք, ապա Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն միջոցները, որոնք կօգնեն կարգավորել արյան վատ շրջանառությունն ու վերացնել դրանով պայմանավորված վերջույթների սառնությունը:
Կծու պղպեղ - Այն ցանկացած ձևով` չորացրած, թարմ, աղացած կամ ամբողջական, օգնում է բարելավել արյան շրջանառությունը:
Ձկան յուղ - Այն շատ կարևոր է արյունատար անոթների պատերը ճարպերից մաքրելու համար` նպաստելով խոլեստերինի մակարդակի կարգավորմանն ու արյան շրջանառության:
Ջուր –անհրաժեշտ է շատ օգտագործել, քանի որ շատ մեծ նշանակություն ունի և մեր օրգանիզմը մեծավմասամբ կազմված է ջրից: Բավականաչափ ջուր չօգտագործելու պարագայում արյան ճնշումն ընկնում է` հանգեցնելով արյան վատ շրջանառության:
Վայրի շագանակ- թուրմը հայտնի է իր առողջարար հատկություններով, հատկապես արյան շրջանառությունը կարգավորող նշանակությամբ:
Կոճապղպեղ և սխտոր - Այս համեմունքները ևս նպաստում են արյան հոսքին դեպի մաշկի մակերևույթ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: