Լավրովը եւ Թիլերսոնը բանակցություններ են վարում Վաշինգտոնում
INTERNATIONAL NEWSՎաշինգտոնում սկսվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է հանդիպման անցկացման վայրից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են ՌԴ ԱԳ նախարարությունում, բանակցությունների ուշադրության կենտրոնում լինելու Է Սիրիայի իրադրությունը: Կողմերը կքննարկեն նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը եւ մի շարք երկկողմ հարցեր:
Լավրովը ԱՄՆ Է ժամանել եռօրյա աշխատանքային այցով: Մայիսի 10-ին նաեւ տեղի կունենան նրա բանակցությունները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո ՌԴ ԱԳ նախարարը կուղեւորվի Ալյասկա, որտեղ մայիսի 11-ին կմասնակցի Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպմանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



