Չինացի առաքիչները Շանհայի կենդանաբանական այգուց գողացել ու կերել են սեւ կարապին
INTERNATIONAL NEWSՉինաստանի Շանհայ գավառում երկու առաքիչներ տեղի կենդանաբանական այգիներից մեկից գողացել ու կերել են սեւ կարապին։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ին։
Թռչնի անհետանալու մասին իրավապահներին ասել է տեղի բնակիչներից մեկը։ Ոստիկաններն ուսումնասիրել են տեսախցիկների ձայնագրությունները եւ տեսել, թե ինչպես երկու տղամարդիկ գիշերով առեւանգել են կարապին ու փախել։
Երբ նրանք տուն են եկել, թռչունն արդեն սատկած է եղել՝ նրան մաքրել են, եփել ու դրել սառնարանի սառցարանում։ Հաջորդ օրը դրանից ուտեստ են պատրաստել ու կերել։ Հանցագործները կերել են ուտեստի մի մասը, իսկ մյուսը դեն են նետել։ Սեւ կարապի համային հատկությունները չեն արդարացրել նրանց սպասումները։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



