Դուք պարտավոր չեք վճարել սուպերմարկետում պատահաբար կոտրած ապրանքի համար
LIFEՊատկերացրեք, որ սուպերմարկետում ապրանք ընտրելիս անզգույշ շարժում եք արել, ինչի հետևանքով թանկարժեք գինու շիշը ընկել է հատակին ու կոտրվել։ Ի՞նչ կարելի է անել այդ ժամանակ։
Հիշեք այս արտահայտությունը
Այն անձը, ով նյութական վնաս է հասցրել, ազատվում է վնասի փոխհատուցման պատասխանատվությունից, եթե վնասը չի հասցվել վերոնշյալ անձի մեղքով։

Եթե դուք խանութում զբոսնելու ընթացքում պատահաբար դիպել եք դարակին, որի վրա դրված իրերից ինչ-որ բան կոտրվել է, ապա դուք մեղավոր չեք։ Այդպիսի դեպքերում մեղավոր է խանութի ադմինիստրացիան՝ անվտանգության կանոնները չպահելու համար։
Խանութը մեղավոր է, եթե
- Դարակների վրա դրված մթերքները անկայուն են
- Դարակների միջև հեռավորությունը 1.4մ-ից քիչ է (մինչև 100 քմ մակերեսով խանութներում) կամ քիչ է 2.5մ-ից (մինչև 400 քմ մակերեսով խանութներում)
- Հատակը սահուն էր
- Անցումը փակված էր տուփերով կամ ապրանքի կույտերով
- Ապրանքը կոտրվել է դրամարկղի ժապավենի վրայից ընկնելով
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



