Սիրահարվա՞ծ եք. անպայման կարդացեք սա
PHOTOՎերջերս գիտնականները մի խումբ սիրահարված զույգերի մոտ հետազոտություն են անց կացրել և բացահայտել, որ սիրահարված մարդու արյան հոսքի մեջ այնքան մեծ քանակի նեյրոմեդիատորներ են ընկնում, որ ռոմանտիկու սիրահարված փուլը, իսկապես կարելի է համեմատել թմրանյութային արբեցման հետ:
Գիտնականները մշտապես փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում խենթի պես սիրահարված մարդկանց ուղեղում. Ինչու են անհագ ցանկություններով լցվում՝ միշտ լինել տվյալ մարդու կողքին, չնայած, որ շրջապատում կան բազմաթիվ այլ մարդիկ:
Ուստի իտնականները սիրահարվածության ընթացքը բացատրում են այսպես․ եթե ձեր որովայնում կան թիթեռնիկներ, ուրեմն ձեր օրգանիզմում տեղի է ունեցել դոֆամին հորմոնի արտանետում: Այս ամենից հետո առաջանում է նեյրոտրոֆին սպիտակուցը, որը ապահովում է ձեր սիրած էակից կայուն կախվածություն առաջացնելը: Իսկ այս պրոցեսը արտահայտվում է սիրելի դիմագծերը հաճախ տեսնելու, սիրած ձայնը լսելու սուր ցանկությամբ:
Եթե չեք կարողանում քնել, ուտել, ձեր մոտ կա միայն մեկ ցանկություն՝ որքան հնարավոր է մոտ գտնվել սիրելիին, ուրեմն ձեր օրգանիզմում տեղի է ունենում սիրահարվածության մակարդակի՝ սերոտինի անկում, որը պատասխանատու է ցանկությունների վերահսկման համար: Այն թույլ չի տալիս զույգերին բաժանվել, իսկ բաժանման դեպքում առաջացնում է սուր ֆիզիկական տանջանքներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: