Դուբայի ոստիկանությունը կարգապահ վարորդներին ոսկե մեքենաներ է նվիրել
INTERNATIONAL NEWSԴուբայի ոստիկանական բաժանմունքը անցկացրել է կարգապահ վարորդների ամենամյա պարգեւատրման արարողությունը ։Երկու ամենակարգապահ ու զգույշ վարորդներին նվիրել են կոլեկցիոն մեքենաներ, որոնք մաքուր ոսկուց են պատրաստված, գրում է Autonews-ը։
Նվերները ստացել են Բիլյալ Ատիկ Բիլյալը ու Սարա Ջումա Ռաբի Խվայդեմը, որոնք կարողացել էին վարորդական իրավունքի մեջամենամեծ քանակության այսպես կոչված «սպիտակ միավորներ» կուտակել։ Մոտ երկու հազար այլ վարորդներ էլ խրախուսական մրցանակներ են ստացել կարգապահության համար։
Առանց խախտումների երթեւեկության խրախուսման համակարգը Դուբայում ներդրվել է 2012-ին՝ վթարների հետեւանքով մահացությունը նվազեցնելու ծրագրի շրջանակում։ «Սպիտակ միավորները» տրամադրվում են ամեն ամիս՝ կարգապահ վարելու համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



