Ժոզե Մոուրինյու. Սելտայի համար սա պատմության կարևորագույն հանդիպումն է լինելու
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Սելտայի» հետ պատասխան հանդիպումից առաջ նշել է եզրափակիչ դուրս գալու կարևորությունը:
«Սելտայի» համար նրանց պատմության կարևորագույն հանդիպումն է լինելու: Տպավորություններով կարող եմ նույնն ասել նաև մեր մասին: Չեմ հավատում, որ «Սելտան» ավելի շատ է ցանկանում հաղթել, քան «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մեր դրությունը հեշտ չէ. 7 շաբաթվա ընթացքում 17 խաղ ընդամենը 16 ֆուտբոլիստներով: Դա անհնար է, սակայն ամեն ինչ անում ենք այս ծանրագույն իրավիճակում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «AP»-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 11-ին Մանչեսթերում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



