Չինաստանը գործարկել Է միջազգային վճարումների CIPS համակարգը
INTERNATIONAL NEWSՉինաստանի Կենտրոնական բանկը յուաններով առաջին արտասահմանյան դրամական փոխանցումն Է կատարել միջազգային վճարումների China International Payment System (CIPS) նոր ազգային համակարգով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշում են փորձագետները, CIPS-ը կոչված Է ընդլայնել չինական արժույթի համաշխարհային օգտագործումը եւ բարձրացնել նրա միջազգային ճանաչման մակարդակը, մասնավորապես, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
ՉԺՀ-ի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ ասված Է, որ նոր համակարգի միջոցով յուաններով առաջին տրանզակցիան կատարվել Է Չինաստանից Լյուքսեմբուրգ, IKEA շվեդական ընկերության հասցեով:
Նախքան CIPS-ի գործարկումը, չինական արժույթով միջազգային փոխանցումները պետք Է իրականացվեին հիմնականում Հոնկոնգի, Սինգապուրի կամ Լոնդոնի օֆշորային հաշվարկային բանկերի միջոցով:
Սպասվում Է, որ նոր համակարգը թույլ կտա զգալիորեն նվազեցնել յուաններով միջազգային տրանզակցիաների արժեքը եւ դրամական փոխանցումների իրականացման ժամանակը:
Ինչպես հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը, վճարային համակարգը Պեկինում աշխատում Է ամեն օր՝ ժամը 9-ից մինչեւ 20-ը:



