Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Նաիրա Զոհրաբյանը Հանրային հեռուստաընկերությանը հորդորում է ապահովել ԵԽԽՎ լիագումար նիստերի պատշաճ լուսաբանում

SOCIETY

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձր է գնահատում Հանրային հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ընթացքում, բայց հորդորում է ապահովել կարևոր միջազգային հարթակներում հայկական պատվիրակությունների աշխատանքի ավելի պատշաճ լուսաբանումը: Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերությÕ �ն 2014թ. հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում պատգամավորը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ նիստերի լուսաբանմանը ներկայանում է 10 լրագրողով և օպերատորով, իսկ հայաստանյան պատվիրակության աշխատանքները լուսաբանել է ընդամենը մեկ լրագրող, ով կարողացել է պատշաճ կերպով լուսաբանել նիստը և պատվով դուրս գալ քարոզչական պատերազմից: «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր աշխատանքը նմանվում է պատերազմի շարունակության դիվանագիտական դաշտում: Եվ երբ Õ �ենք գնում ենք այնտեղ` կարծես բոբիկ ոտքերով քայլելով ականների վրայով, երբ տեսնում ենք, որ ադրբեջանցիները եկել են` զինված 10 լրագրողով և օպերատորով, և ուղղակիորեն դու չես հասցնում քարոզչական աշխատանքում հասցնել նրանց ռեսուրսների հետևից: Ես այս անգամ տեսա, թե ինչ տիտանական աշխատանք կատարեց մեկ լրագրող՝ Հանրային հեռուստաընկերության աշխատակից < /b>Սիրանուշ Մուրադյանը, ով եկել էր առանց օպերարտորի և չէր հասցնում վազել, գտնել ԵԽԽՎ օպերատորին, հետո գտնել մեր պատգամավորին, որպեսզի կարողանար գոնե արժանի հակահարված հասցնել ադրբեջանական հակահայկական քարոզչությանը»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով` մեկ այլ բան է հենց տեղից օպերատիվ կերպով ցույց տալ, թե ինչ է այնտեղ կատարվում, այլ բան է 5-6 օր հետո վերադառնալ Երևան, ասուլիս հրավիրել և ներկայացնել կատարվածը: «Միգուցե, Հանրային հեռուստաընկերության եթերում շատացել են մշակութային հաղորդումները, կա դրական տեղաշարժ, սակայն ես հորդորում եմ ձեզ այդ կառույցներում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, որտեղ անընդհատ դիվանագիտական քարոզչական պատերազմ է, չխնայել գումարներ, որպեսզի գոնÕ ¥ մեկ լրագրող-օպերատորով Հանրային հեռուստաընկերությունը ներկա լինի, որպեսզի մենք ստիպված չլինենք մեր քիչ ռեսուրսներով այսպես հետահայաց պատասխան տալ մեր հակառակորդների հակահայկական ագրեսիվ քարոզչությանը: Այդպիսի էնտուզիազմով, վերջին ճիգերով անընդհատ աշխատել հնարավոր չէ: Ի վերջո, քարոզչական պատերազմը նույն պատերազմի շարունակությունն է՝ այլ զենքերով: Մենք այստեղ պետք է կարողանանք ճիշտ գնահատել մեր ռեսուրսները, որպեսզի այս հարթակում կորուստներ չունենանք»,- ընդգծեց Զոհրաբյանը:

FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange