Հնդկաստանում առնվազն 26 մարդ Է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետեւանքով
SOCIETY Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում առնվազն 26 մարդ Է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին հայտնել Է PTI գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 23 զոհվածների եւ 28 տուժածների մասին:
Միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 10-ի երեկոյան Բհարաթփուրի շրջանում: Հարսանիքի հյուրերը փորձել են ավազամրրիկից պատսպարվել ծածկի տակ, երբ նրանց վրա Է փլվել չորսմետրանոց պատը, որին կից կառուցվել Էր ծածկը:
Զոհվածների թվում կան առնվազն ութ կին եւ չորս երեխա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



