Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Եվս մեկ պարտություն Եվրոդատարանում

SOCIETY

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թ. նոյեմբերի 24–ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2017 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը պիտի հատկացվի 2 հազար 400 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Այս մասին որոշման նախագիծը ներառված է այսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն` ՀՀ–ը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 50 հազար 165 եվրոյին համարժեք դրամ:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը մայիսի 24–ն է: Դիմումատուն Հայաստանի քաղաքացի Հրաչյա Մուրադյանն է, ում որդին 2001 թ. զորակոչվել էր բանակ և ծառայության է նշանակվել ԼՂՀ զինված ուժերում: Մեկ տարի անց դիմումատուի որդու առողջական վիճակը սկսել է վատանալ։ Վիճակի վատթարանալուց հետո նա տեղափոխվել է Մեխակավանի զինվորական հոսպիտալ։

Հաջորդ օրը վերակենդանացման բաժանմունքի բժիշկն արձանագրել է նրա մահը: 2002 թ. օգոստոսի 6–ին դատաբժշկական փորձագետն արձանագրել է, որ դիմումատուի որդին մահացել է սուր ներքին արյունահոսությունից, որովայնի ներքին բութ վնասվածքի ձախ թուլակողի շրջանում հին ու նոր արյունազեղումների առկայությամբ փայծաղի պատռվածքի հետևանքով: 2002 թ. օգոստոսի 7–ին հարցաքննված դիմումատուի որդու ծառայակիցները նշել են, որ դիմումատուի որդու և երկու սպաների միջև տեղի է ունեցել վիճաբանություն ենթադրաբար գողացված ժամացույցի շուրջ: 2004 թ. ապրիլին երկու սպաներից մեկը՝ Վ.Գ.–ն, կրկին հարցաքննվել է:

Պարզվել է, որ նախկինում տրված ցուցմունքների ժամանակ նա չի ներկայացրել ողջ ճշմարտությունը և 2002 թ. հուլիսի 21–ին իր և դիմումատուի որդու միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն աջ ձեռքով բռնել է վերջինիս ձախ դաստակը և սկսել է ուժեղ թափահարել այն, որի ընթացքում դիմումատուի որդու բռունցքը կպել է նրա որովայնին՝ փայծաղի շրջանում: Պաշտոնական քննության արդյունքների համաձայն՝ դիմումատուի որդու փայծաղի պատռվածքի առաջացման պատճառ հանդիսացել է այդ պատահական ֆիզիկական կոնտակտը:

2005 թ. ապրիլին նախաքննությունն ավարտվել է, սպա Վ.Գ.–ին և զինվորական երկու բժիշկներին առաջադրվել է մեղադրանք: Վ.Գ.–ն դատապարտվել է հինգ տարի, իսկ զինվորական երկու բժիշկները համապատասխանաբար չորս և երեք ու կես տարի ազատազրկման, սակայն համաներման ակտի կիրառմամբ ազատվել են պատժից:

Եզրահանգելով, որ իշխանությունների կողմից իրականացված քննությունն արդյունավետ չի եղել՝ Եվրոպական դատարանը դիմումատուի որդու կյանքի համար վտանգավոր վնասվածքի, ինչպես նաև նրա մահվան փաստի վերաբերյալ բացատրությունը չի համարել համոզիչ և բավարար: Նշենք, որ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռն առաջինն է ՀՀ դեմ կայացված վճիռներից, որով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 2–րդ հոդվածի խախտում:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe