Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Կրկին ձախողում՝ դիվանագիտական հարթությունում

SOCIETY

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որով ափսոսանք են հայտնել, նշելով, որ ԵԱՀԿ–ն Հարավային Կովկասում իր գործունեության իրականացման համար պետք է այլ նոր տարբերակներ գտնի:

«Մենք ցավում ենք, որ Հարավային Կովկասում կորցնում ենք ԵԱՀԿ գործունեության վերջին հարթակը, որն անգնահատելի աջակցություն էր ցուցաբերում հյուրընկալող երկրներին և օգնում ամրապնդել հավատարմությունը ԵԱՀԿ սկզբունքներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան: Այն ապահովում է նաև հակամարտությունների կարգավորմանն ու նպաստում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը»,– ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2016 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանը պնդել էր, որ համաձայն չէ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշման հետ: Իսկ մինչ այդ, Ադրբեջանը հայտարարել էր, որ եթե գրասենյակը չդադարեցնի ականազերծմանն առնչվող մարդասիրական գործունեությունը, ապա նա չի համաձայնի երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Ու թեև որպես փոխզիջում, Հայաստանը համաձայնել էր, որ գրասենյակը դադարեցնի այդ գործունեությունը, բայց ԵԱՀԿ նախագահությունն այդպես էլ չկարողացավ բոլոր կողմերի համար բավարարող լուծում գտնել գրասենյակի աշխատանքը երկարաձգելու համար:

Միացյալ Նահանգները կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ և նոր տարբերակներ գտնել Հայաստանում և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն անդրադառնալով հարցին՝ նշեց, որ իր ապակառուցողական մոտեցումների պատճառով Ադրբեջանը ԵԱՀԿ–ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ և չարաշահելով իր կոնսենսուսի իրավունքը, համաձայն որի նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, հակադրվելով ամբողջ կազմակերպությանը:

«Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները, այդ թվում` հիմնարար ազատությունները, և այս առումով մշտապես գտնվում է միջազգային քննադատության թիրախում: Իսկ այժմ, խոչընդոտելով նաև ԵԱՀԿ գործունեությանը, հերթական անգամ մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը: Սրանով Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև»:

ԱԳՆ խոսնակը հավելել է նաև, որ Հայաստանը շարունակելու է գործել որպես ԵԱՀԿ ակտիվ և նախաձեռնող անդամ՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը։ Հայկական կողմը պատրաստ է դիտարկել նաև Հայաստանում ԵԱՀԿ–ի ծրագրերի իրականացման առաջարկները, որոնք, մասնավորապես, հնչեցվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում:

 

 Արմինե Գրիգորյան 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service