Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Մակրոնն օրհնվա՞ծ է, թե անիծված. դժվար է ասել

ANALYSIS

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի հաղթանակն այս օրերին շատերի միտքը զբաղեցրեց: Եվ տվյալ համատեքստում հենց այնպես հիշատակել, թե ոմանց համար Բրյուսելի ոսկե տղայի հաղթանակն իսկական երկրաշարժ էր, ոմանց համար՝ կատարյալ ուրախություն, նշանակում է պարզապես ծանոթ չլինել Ֆրանսիայի ընդերքում եռացող ներքին պրոցեսներին: Մի բան, որ անհրաժեշտ է մշտապես դիտարկել, եթե խոսում ենք ոչ թե, կամ՝ ոչ այնքան կոնկրետ անձանց հաղթանակի, որքան հանրային տրամադրությունների, ակնկալիքների և ապագա զարգացումների վերաբերյալ: Հետևաբար, եթե խնդրին հատկապես այդ դիտանկյունից մոտենանք, միանգամից պիտի նշենք, որ Մակրոնի հաջողությունը նախ և առաջ ոչ թե անձամբ նրա, թիմի, և կամ՝ Բրյուսելի հաղթանակն էր, այլ Ֆրանսիայի հինգերրորդ հանրապետության վերջի ազդարարումը:

Այո՛, Մակրոնը հաղթեց, որովհետև վայելում էր Բրյուսելի և Ֆրանսիայի իսթեբլիշմենթի աննախադեպ օժանդակությունը, որովհետև արտակարգ քաղտեխնոլոգներով շրջապատեց իրեն՝ խիստ հասցեական քարոզարշավ վարելով և օգտվելով այն մռայլ հակաքարոզչությունից, որ բոլորը միասին Մարին Լը Պենի դեմ էին առաջ տանում: Բայց նույնիսկ այս ամենը, ներկայիս Ֆրանսիայի պարագայում, չափազանց անկարևոր է, որովհետև, ինչպես արդեն վերևում նկատեցինք, երկիրը կանգնած է առկա համակարգի եմ կատարյալ ընվզման և Դե Գոլի հանրապետությունը վերաֆորմատավորելու խնդրի առջև: Միաժամանակ, ակնհայտ է, որ ամբողջ կատաղությամբ և ընդվզմամբ հաներձ՝ ֆրանսիացիները մյուս կողմից էլ պատրաստ չեն հենց այսօր և միանգամից ամեն ինչ քանդել: Ուստի, նրանք գերադասեցին, այսպես կոչված, անցումային թեկնածուին, ինչը, սակայն, արդեն ընտրված նախագահի համար գուցե ոչ թե օրհնություն, այլ կատարյալ անեծք է անհրաժեշտ դիտարկել:

Կկարողանա՞ 39–ամյա Մակրոնը ադեկվատ լինել նոր իրավիճակին՝ ամեն վայրկյան հաշվետու լինելով հին ինստիտուտներն ու գործիչներին ամբողջովին մերժող հանրության առաջ, նշանակում է՝ գործ կունենանք Ֆրանսիայի վեցերրորդ հանրապետության հիմնադիր նոր Դե Գոլի հետ: Կերերա և կշարունակի երկիրը կառավարել այնպես, ինչպես սրանից 40 տարի առաջ՝ Ֆրանսիան այս նոր բարենորոգչի հետ ուղղակի դաժան հաշվեհարդար կտեսնի: Այսպիսով, առաջին բանը, որ Մակրոնը պիտի անի՝ ոչ թե իրեն բոլորի նախագահ կարծելն ու թուլանալն է, այլ իր նորաստեղծ շարժման ինստիտուցիոնալացումն ու հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններում վստահության նոր չափաբաժնի յուրացումը:

Հակառակ դեպքում, եթե շարունակի խտացնել Մերկելի քինդեր–սյուրպրիզի իր իմիջը, երևակայական, թե իրական կիբեռհարձակումների պատճառով բռնվի Ռուսաստանին պատժելու մոլուցքով, համաեվրոպական բանակի կազմավորման ծրագրերով և այլ համաեվրոպական/համամարկային ծրագրերով, նշանակում է, կկորցնի պահը և կդադարի Ֆրանսիայի Մեծ հավասարկշռության իրական զավակը լինել:

Ոչ ոք չի ասում, թե չափազանց հեշտ է հասկանալ և հավասարկշռել ոչ միայն նոր հանրապետության ձևավորման ընթացքում առաջանալիք ռիսկերը, այլև միջազգային հարաբերությունների ծանր բեռը, ներքին ու արտաքին բազմաթիվ այլ գործոններ, որոնք կարող են ֆորսմաժորայինից մինչև օրինաչափության տիրույթ ուզածդ Տորք–Անգեղին սասանել: Բայց Մակրոնն ինքն ընտրեց իր բաժինը, և հենց դա, ոչ թե ձախողումը ուրախությամբ նշող լը Պենին հեգնելն է նրա նոր ճակատագիրը:

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank