Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Երեք տարի, երեք ամիս, երեք օր Հայաստանում չեմ եղել. Դելոն Երևանում է

PHOTO

Life.panorama.am-ը գրում է

Ամերիկաբնակ դերասան Վահագն Ստեփանյանը երեք տարի անց առաջին անգամ Երեւանում է:

«Երեք տարի, երեք ամիս, երեք օր Հայաստանում չեմ եղել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դելոն՝ նկատելով, որ ընտանիքից ու սիրելի երկրից երեք տարի հեռու լինելն իր կյանքի ամենամեծ փորձությունն է համարում, միաժամանակ, հենց այդ երեք տարիների ընթացքում էլ նա ստեղծեց իր երջանիկ ընտանիքը.

«Վերջին տարիներին ես ինձ բացառապես նվիրեցի իմ ընտանիքին: Իսկ վեց ամիս առաջ ծնվեց իմ հրաշք ոդրին, ով փոխեց մեր կյանքն ու մեզ ամենաերջանիկը դարձրեց: Ես ընտանիք սիրող մարդ եմ ու ամեն ինչ արել եմ իմ ընտանիքում առողջ եւ հաճելի մթնոլորտ ստեղծելու համար»,- ընդգծեց մեր զրուցակիցն, ով, ի դեպ, նշեց, որ կնոջ հետ զուգահեռ զբաղվում է որդու խնամքով եւ դա անում է մեծ հաճույքով՝ վայելելով որդու ամեն մի օրը:

Մեզ հետ զրույցում Վահագն Ստեփանյանը պատմեց, որ Երեւան է եկել շատ անակնկալ կերպով՝ հենց իր ծննդյան օրը.

«Մոտ մեկ ամիս առաջ մայրիկիս ծննդյան օրն էր, ու քանի որ մերոնք տղայիս չէին տեսել, որոշեցի կնոջս ու որդուս ուղարկել Հայաստան, որպեսզի վերջապես կայանար սպասված հանդիպումը, իսկ մայիսի 5-ին՝ ծննդյանս օրը, ես եկա ու անակնկալի բերեցի բացառապես բոլորին: Գալուս մասին տեղյակ էր միայն հարազատ եղբայրս: Մեր պայմանավորվածության համաձայն՝ նա այդ օրը մերոնց տարել էր հետաքրքիր մի վայր, որպեսզի առանց ինձ նշեն իմ ծննդյան օրը, այդ ժամանակ Skype-ով  զանգեցի նրանց, խոսեցինք, շնորհավորեցին ինձ՝ մտածելով, որ ԱՄՆ-ում եմ, ու վայրկյաններ անց ներս մտա: Չեմ կարող նկարագրել մայրիկիս ուրախությունը, շատ հուզիչ էր ամեն ինչ, այդ րոպեները կյանքումս չեմ մոռանա»,- պատմեց Դելոն, ով այստեղ կլինի մեկ ամիս, այնուհետեւ կվերադառնա ԱՄՆ՝ կրկին գալու նպատակով.

«Սեպտեմբերին որդուս մեկ տարեկանն է, Աստված առաջ՝ նպատակ ունենք այստեղ նշելու: Այնպես որ, հիմա, երբ թղթաբանական հարցերը կարգավորված են, շատ հաճախ կգամ Հայաստան»,- նշեց նա:

Դելոյի խոսքով՝ բացակայության ընթացքում անբացատրելի կարոտել է իր սիրելի Դավթաշենը.

«Երեւանս շատ է փոխվել, նոր ու շատ գեղեցիկ շենքեր են ավելացել, քաղաքն ընդհանուր շատ է սիրունացել, իսկ իմ սիրելի Դավթաշենը, որն ինձ համար ուղղակի դրախտ է, էլ ավելի բարեկարգ է դարձել, ինչի համար շատ ուրախ եմ: Այս օրերին ընտանիքով փորձում ենք շրջել ոչ միայն Երեւանով, այլեւ Հայաստանով մեկ, տարբեր սրբավայրեր ենք գնում: Ուզում ենք հասցնել հնարավորինս շատ վայրեր այցելել: Հայաստանը, այստեղի օդն ու ջուրը աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի, հավատացեք՝ ինձ համար այստեղ ավելի հետաքրքիր ժամանցի վայրեր կան, քան Լոս Անջելեսում: Բնականաբար, այստեղ էլ որոշ բաներ չկան, որոնք  կան ԱՄՆ-ում, բայց այս պարագայում խոսքն ավելի խոշոր բաների մասին է՝ Դիսնեյլենդ եւ այլն»,- պատմեց դերասանը:

Հետարքքրվելով աշխատանքային ծրագրերից՝ Դելոն նշեց, որ արդեն իսկ սկսել է այդ ուղղությամբ մտածել.

«Ինչպես նշեցի՝ վերջին տարիներին հիմնականում ինձ նվիրել էի ընտանիքիս: ԱՄՆ-ում ուսումնասիրում էի հայկական շոու բիզնեսը, փորձում էի հասկանալ, թե ինչն է ինձ առավել հետաքրքրում ու հիմա, կարծես թե գտել եմ: Նոր գաղափարներ կան, որոնց բանակցությունները կսկսվեն այստեղից, սակայն մանրամասներ դեռեւս չեմ ցանկանա հայտնել»,- հավելեց դերասանը:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025