Եվրամիության խորհուրդը հավանություն տվեց Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմին
INTERNATIONAL NEWSԵվրամիության խորհուրդը մայիսի 11-ին հաստատել Է Ուկրաինային անայցագիր ռեժիմ տրամադրելու վերջնական որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինստիտուտի մամուլի ծառայությունում:
«Որոշումն ընդունված Է», ասել Է գործակալության զրուցակիցը: Ընդսմին Եվրամիությունը խոստացել Է կասեցնել դրա գործողությունը, եթե միգրացիայի եւ անվտանգության հետ կապված խնդիրներ ծագեն:
Այժմ ԵՄ-ի որոշումը, ինչպես սպասվում Է, մայիսի 15-ին կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրաիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: Այնուհետեւ որոշումը կհրապարակի ԵՄ-ի պաշտոնական լրաբերը, եւ 20 օր անց ուկրաինացիները կկարողանան Եվրամիություն ուղեւորվել առանց այցագրերի:
Ենթադրվում Է, որ անայցագիր ռեժիմը ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



