Gangnam Style-ի հեղինակը երկու նոր հոլովակ Է թողարկել
SOCIETYՀարավկորեացի արտիստ PSY-ն՝ Gangnam Style հիթի հեղինակը, երկու նոր հոլովակ Է թողարկել: Հոլովակները մայիսի 10-ին հրապարակվել են կատարողի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին երգը կոչվում Է I LUV IT: Երաժշտական տեսանյութում նկարահանվել Է ճապոնացի երաժիշտ Պիկո-Տարոն՝ Pen-Pineapple-Apple-Pen երգի հեղինակը:
Երկրորդը New Face կոմպոզիցիայի հոլովակն Է: Մեկ օրից Էլ պակաս ժամանակում տեսագրությունները գրեթե 500 հազարական դիտում են հավաքել:
Երկու թրեքներն Էլ տեղ են գտել կատարողի նոր ալբոմում, որը կոչվում Է 4x2=8:
PSY-ը լայն ճանաչում Է ստացել 2012 թվականին Gangnam Style երգի թողարկումից հետո: Երգի հոլովակը շուրջ 2,8 մլրդ դիտում Է հավաքել: Նրա երկրորդ հոլովակը՝ Gentleman-ը, հաղթահարել Է 1 մլրդ դիտումի նշագիծը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



