Ինչի՞ կարող է հանգեցնել հղիության ընթացքում կոսմետիկայի կիրառումը
PHOTOՀարկ է նշել, որ հղիությունը կնոջ կյանքում ամենակարևոր փուլերից մեկն է: Հղիության ժամանակ կնոջ մոտ բարձրանում է մաշկի վրա ցաների առաջացման ռիսկը, ինչպես նաեւ ավելանում է զգայունությունը ցելյուլիտի նկատմամբ:
Հաճախ առաջանում է մաշկի չորություն եւ գրգռվածություն, առաջանում են ալերգիկ երեւույթներ: Այդ ընթացքում պտղի վրա բացասական ազդեցություն չթողնելու համար, կինը պետք է օգտագործի դիմահարդարման միայն բնական միջոցներ՝ ապահովելով մաշկի արդյունավետ սնուցումը:
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել դեկորատիվ կոսմետիկա, «հակաալերգիկ» պիտակով, պետք է ավելի ուշադիր լինել օգտագործվող շրթներկի, տոնային քսուքների եւ այլ կոսմետիկ միջոցների պիտանելիության ժամկետների վրա: Անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել օգտագործվող կոսմետիկայի բաղադրությանը: Մաշկի խնամքի համար կարելի է օգտագործել մանկական խնամքի միջոցները, քանի որ դրանց որակի վերահսկումն ավելի բարձր է:
Հղիության շրջանում, էստրոգեն հորմոնի ավելացման շնորհիվ, մազերը արագ են երկարում, պակասում է մազաթափությունը եւ մազերն ավելի առողջ տեսք են ստանում: Հղիների մոտ հնարավոր է գլխամաշկի փոփոխություն, մազերը կարող են պահանջել ավելի շատ կամ ավելի քիչ խնամք: Այդ իսկ պատճառով պետք է շարունակել օգտագործել ծանոթ ապրանքանիշերի արտադրանքը:
Տարածված կարծիք կա, որ հղիության ընթացքում մազերը չպետք է կտրել, սակայն մասնագետները հերքում են այս վարկածը: Ինչ վերաբերվում է մազերը ներկելուն, ապա մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ քիմիական ներկերից, որոնք չորացնում են գլխի մաշկը եւ տհաճ հոտ ունեն: Բացի այդ դրանք կարող են նաեւ ներծծվել մաշկի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: