Apple-ի լոգոտիպն ինտեգրել են արվեստի ստեղծագործություններին
SOCIETY Ֆրանսիայի Ouvri ոսկերչական տունը ներկայացրել Է սմարթֆոնների հավաքածու՝ նվիրված գեղանկարչության գլուխգործոցներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի մայիսի 11-ի մամուլի տեղեկագրում: Շարքում տեղ են գտել iPhone 7-երը՝ հայտնի նկարների մեկնաբանություններով: Հավաքածուի շնորհանդեսի տեսագրությունը հրապարակված Է YouTube-ում:
Մագրիտի, Ռաֆայելի եւ Միքելանջելոյի ստեղծագործություններում ինտեգրվել Է Apple-ի ոսկե լոգոտիպը: Նաեւ «Գլուխգործոցներ» հավաքածուում ներկայացված են մոդելներ՝ նվիրված Սանդրո Բոտիչելիին, Ռաֆայել Սատիին, Լեոնարդո դա Վինչիին, Վինսենթ վան Գոգին, Էդգար Դեգային եւ Կլոդ Մոնեին:
Վերատպությունները փոխադրված են կաշվի վրա՝ ,X-ellenceե արտոնագրված տեխնոլոգիայի օգտագործմամբ, որը թույլ Է տալիս հասնել պատկերի մաշակայունության եւ գույների հաղորդման բարձր ճշգրտության:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



