Ինչպե՞ս կայանման գծերը դարձան կարմիր. կարմիր՝ նշանակում է չի կարելի
BLOGԱշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարմիր գույնը հնուց նշանակում է վտանգ։ Զարգանալով եկել, հասել է մեր օրերը՝ դառնալով արգելք։ Լուսաֆորի կարմիրը՝ չի կարելի գնալ, ճանապարհային արգելող նշանները՝ նույնպես կարմիր եզրով և այլն։
Հիմա ինձ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչպես կայանման գծերը դարձան կարմիր։ Կարմիր՝ նշանակում է չի կարելի, սա դարձել է համաշխարհային նշանակություն։ Նմանապես, մետրոյի դեպի ռելս զգուշացնող գծերն են կարմիր։ Երեխաս հարցրեց, թե եթե կարմիր է ինչո՞ւ ենք հատում, որ գնացք նստենք, ու մտածեցի սրա մասին...
ՀԳ. Քաղաքապետարանին ասեք, որ կանաչն էլ վատ գույն չէ։
Իսկ մետրոյում դեղին գծեք, դա է ընդունված պրակտիկան։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



