Աստղիկ Սաֆարյանը՝ «Ստանդարտ» տեսահոլովակի եւ իր թրենդային կերպարի մասին
LIFEՕրերս Աստղիկ Սաֆարյանը երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահավել է երգչուհու հեղինակած՝ «Ստանդարտ» երգի հիման վրա։
«Երգը ներառված է իմ 3-րդ՝ «Better Way» ձայնասկավառակում։ Ձայնասկավառակի թողարկումից հետո շատ ու շատ դրական արձագանքներ ստացա երգերիս վերաբերյալ, եւ «Ստանդարտ» երգն էլ իմ լսարանի ամենասիրելի երգերից մեկն էր դարձել։
Հաճելի, գարնանային-ամառային ակտիվ գործ, գունեղ և լավ տրամադրություն փոխանցող երգ, որն արժեր ներկայացնել տեսահոլովակով եւ վիզուալ կերպով ավելի հասանելի դարձնել հանրությանը։ Տեսահոլովակն էլ փորձել ենք երգի տրամադրությանը և երգի գույներին համահունչ անել, որը, կարծում եմ, ստացվել է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչուհին։
Աստղիկի տեսահոլովակը նկարահանվել է Երևանում, ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է։
«Տեսահոլովակում ներկայանում եմ 3 կերպարներով, ոճաբանը ինքս եմ։ Դիմահարդար Լիդիա Ավետիսյանի եւ վարսահարդար Հռիփսիմե Մանավազյանի հետ միասին փորձել ենք թրենդային նոր մոտեցումներ տալ արտաքին տեսքիս՝ համապատասխանեցնելով նախապես իմ ընտրած եւ ստեղծած կերպարներին։
Արդեն ստացել եմ բազմաթիվ դրական արձագանքներ, ինչի համար շատ ուրախ եմ։ Հուսամ, որ այն ավելի ու ավելի կսիրվի եւ կդառնա գարնանային-ամառային հիթ»։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE