Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով
SPORTՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեի նիստում ոչ սպորտային պահվածքի համար 10 խաղով որակազրկվեց Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բարձրագույն խմբի 9-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղն ավարտվել էր 2-2 հաշվով: ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշմամբ, բացի Խաշմանյանի որակարզկումից , «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250 000 դրամով:
Խաշմանյանը «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղի ժամանակ վիճաբանել էր «Գանձասար-Կապան»-ի տեխնիկական տնօրեն Սամվել Պետրոսյանի հետ:
Բարձրագույն խմբի առաջատարը 9 տուրերից հետո Երևանի «Ալաշկերտ»-ն է: Թիմն ունի 18 միավոր: Մեկ միավորով են հետ մնում «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



