Հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել
SOCIETY«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանն ասաց, որ փոքրիկի առողջական վիճակում կա աննշան դրական տեղաշարժ: «Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայունացմամբ: Երբ բալիկն արդեն անցնի ապարատային շնչառության, այդ ժամանակ կարող ենք ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքը դեռ արհեստական շնչառության տակ է»,-ասաց նա:
Սուրբ Աստվածամայր եւ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններում գտնվող հնգյակի երկու աղջիկ երեխաների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Մեծամորցի 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Ավելի ուշ նրանցից երկուսը մահացել են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



