Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը: «Անտարակույս»,- պատասխանել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների այն հարցին, թե Լավրովը հանդիպմանը փոխանցել Է արդյոք Պուտինի ուղերձը Թրամփին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 10-ին:
Պեսկովը նշել Է, որ «արտաքին գործերի նախարար Լավրովի շփումներն իրականացվել են ի շարունակումն այն հեռախոսազրույցի, որը վերջերս կայացավ երկու նախագահների միջեւ»:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը Թրամփի եւ Լավրովի զրույցից հետո: «Դա դրական երեւույթ Է (Լավրովի հետ Թրամփի հանդիպումը), միեւնույն ժամանակ այստեղ անհրաժեշտ Է առայժմ զուսպ լավատեսությամբ (վերաբերվել), որովհետեւ առջեւում մեծ աշխատանք Է սպասում»,- ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



