Այս մատնահետքը պայթեցրել է համացանցը
LIFEՄեր օրգանիզմը մեծ քանակությամբ միկրոբների համար տուն է հանդիսանում, սակայն դրանք առանց միկրոսկոպի տեսնել հնարավոր չէ: Թեև, գուցե լավ է, որ մենք չենք կարող տեսնել այդ ամբողջ սարսափը:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, վերջերս համացանցում տարածվել է ձեռքի հետքի անսովոր մի լուսանկար՝ թողնված Պետրիի բաժակում: Մատնահետքը պատկանում է 8-ամյա Տաշա Սթարմին: Այդ կերպ կինը որոշեց ստուգել՝ որքան միկրոբ կա որդու ձեռքի վրա, ու քանի որ նա աշխատում է լաբորանտ Կաբրիլիյո քոլեջում, նրա համար դա մեծ դժվարություն չէր:
Նա խնդրել էր որդուն, ձեռքի հետքը թողնել տարայում, փողոցում խաղալուց հետո: Արդյունքը ապացուցում է, որ ձեռքերը հարկավոր է հաճախ լվանալ: Պետրիի բաժակում բակտերիաները զարգացել էին 2 օր:

Բակտերիաները, որոնք բազմացել էին, հարկավոր չէ ընկալել, որպես կենսաբանական վտանգ, քանի որ մաշկի վրա բակտերիաների առկայությունը նորմալ է:

Բակտերիաները նաև օրգանիզմի ներսում ապահովում են իմունային համակարգի ու ստամոքսաղիքային տրակտի լավ աշխատանքը, սակայն պետք է հիշել, որ ոչ բոլոր բակտերիաներն են օգտակար։




