Իտալական Furla-ն իր 90-ամյակը նշել Է պայուսակների թողարկմամբ
SOCIETYFurla իտալական մակնիշն իր 90-ամյակի առթիվ թողարկել Է պայուսակների հատուկ հավաքածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի մայիսի 11-ի մամուլի տեղեկագրում:
Շարքում ներկայացված Է միայն մեկ մոդել՝ Metropolis-ը: Այն թողարկվել Է մի քանի տարբերակով, ինչը, մակնիշի ներկայացուցչի խոսքով, արտացոլում Է բրենդի զարգացման փուլերը:
Նոր պայուսակը հասանելի Է հինգ գույներով՝ վարդագույն, մագնոլիա, ոսկեգույն, կարմիր եւ օնիքս: Փակվող կափույրներով ինը տարբերակներն արդեն կարելի Է ձեռք բերել ամբողջ աշխարհում Furla-ի խանութներում:
Furla ընկերությունը հիմնադրվել Է Ֆուռլանետո ընտանիքի կողմից: Այս բրենդի ներքո թողարկվում Է կոշիկ, ինչպես նաեւ պայուսակներ, կաշվից պատրաստված արտադրանք (գոտիներ ու ձեռնոցներ), ակնոցներ ու ժամացույցներ: Առաջին խանութը բացվել Է 1955 թվականին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



