Պաղեստինյան խնդիրն անկարելի Է լուծել առանց Ռուսաստանի. Աբաս
SOCIETYՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չԷ կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: «Հնարավոր չԷ պաղեստինյան խնդիրը կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: Դրան մենք միշտ ձգտել ենք եւ այդ մասին մենք միշտ ասում ենք, այդ թվում՝ միջազգային բոլոր ձեւաչափերում»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աբասի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որը պաշտպանում Է 1967 թվականի սահմաններով անկախ պաղեսինյան պետության ստեղծումը Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կայուն Է:
«Այդ դիրքորոշումը մենք միշտ ձեզանից լսում ենք, այն կայուն Է, եւ դուք միշտ այն վերահաստատում եք»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



