Հայաստանի նորընտիր ԱԺ առաջին նիստը կնախագահի ազգությամբ քուրդ պատգամավորը
POLITICSՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կնախագահի ՀՀԿ ցուցակով պատգամավորական մանդատ ստացած ազգային փոքրամասնություններից քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
Նորընտիր ԱԺ առաջին նիստը վարում է ամենատարեց պատգամավորը: «6-րդ գումարման Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է Կնյազ Հասանովը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում կայացել են ապրիլի 2-ին: Ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչ մանդատ է ստացել և դարձել Հայաստանի օրենսդիր մարմնի անդամ: Նորընտիր խորհրդարանն առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



