Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես սնվել և չգիրանալ․ 2 կանոն, 8 սկզբունք

LIFE

Առաջին կանոն՝ եթե ցանկանում եք նիհարել և ամրապնդել արդյունքը, ստիպված կլինեք ուտեստներ պատրաստել սովորել։ Կիսաֆաբրիկատները, պատրաստի ճաշերը, երշիկեղենն ու ապխտած մթերքները հավասարակշռված չեն սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի առումով, պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ , աղ և տարբեր հավելանյութեր, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը՝ նպաստելով օրգանիզմում թունավոր նյութերի առաջացմանը։

Երկրորդ կանոն՝ նիհարելու համար պետք է ուտել։ Այո, ուտել։ Կազմվածքը պահպանելու համար պետք է քաղցած չմնալ։ Սահմանափակումները հանգեցնում են խախտումների, օրգանիզմը պետք է ստանա իր բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերն ու կալորիաները։

Սննդարար նախաճաշ

Սննդաբանները միաձայն պնդում են, որ լիարժեք նախաճաշն օգնում է կանխել գիրացումը։ Այն ամեն, ինչ ուտում եք մինչև կեսօր, էներգիա է տալիս և ամբողջովին այրվում է։ Առավոտյան ապուրներ կերեք, ընկուզեղեն, չրեղեն, կաթնամթերք, մրգեր ու հատապտուղներ։

Վալսի ռիթմով

Սնվեք մեկ, երկու, երեք հաշվով։ Մասնագետների կարծիքով օրական երեք անգամ սնվելը կատարյալ չափն է։ Այդպես հնարավոր է խուսափել քաղցից և որպես հետևանք՝ չափից շատ ուտելուց։ Մի վախեցեք ուտելու ռեժիմը փոխելուց։ Ճաշել կարելի է ինչպես կեսօրին, այնպես էլ ժամը երկուսին։ Ընթրել կարելի է ինչպես երեկոյան ժամը յոթին, այնպես էլ ժամը տասին, եթե պատրաստվում եք ուշ քնել (պետք է ուտել քնելուց առնվազն չորս ժամ առաջ)։ Կարևորն այդ երեքից ոչ մեկը բաց չթողնելն է։

Բուսական թելիկներ

Ամեն անգամ սնվելիս հարկավոր է ուտել հում բանջարեղեն, ամբողջական ցորենից պատրաստված հաց, մակարոնեղեն, եփված կանաչ բանջարեղեն՝ լոբի, սպանախ, կաղամբ, բրոկոլի և այլն։ Այդ մթերքները լավացնում են մարսողությունը և օգնում վերահսկել քաշը։

Մի հրաժարվեք բարդ ածխաջրերից

Ավելի լավ է հրաժարվել պարզ շաքարներից՝ քաղցրեղեն, թխվածքեղեն, իսկ այ բարդ ածխաջրերից՝ ոչ։ Չափավոր օգտագործման դեպքում դրանք էներգիա են տալիս։ Այնպես որ օրվա ընթացքում առանց անհանգստանալու կարող եք բրինձ, բլղուր, հնդկաձավար, լոբեղեն ու մրգեղեն ուտել։

Ճարպերը նաև օգտակար են

Պետք չէ հրաժարվել նաև ճարպերից։ 9%­ոց կաթնաշոռն ավելի լավ է յուրացվում, քան ճարպազերծվածը։ Ձիթապտղի ձեթն օրգանիզմին անհրաժեշտ չհագեցած թթուներ է պարունակում, իսկ սերուցքային կարագն օգնում է լրացնել վիտամին E­ի և D­ի պակասը։

Պրոտեինը հիմք է

Գերազանց կլինի, եթե յուրաքանչյուր անգամ ուտելի 70­100գր միս, ձուկ, ձու, կաթնամթերք օգտագործեք։ Դրանք սպիտակուցների աղբյուրներ են։ Սպիտակուցը երկար ժամանակ հագեցածության զգացում է հաղորդում, ինչն օգնում է կառավարել ախորժակը։ Ածխաջրերի հետ օգտագործելիս դանդաղեցնում է մարսողությունը՝ կառավարելով արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակը։ Վերջիվերջո սպիտակուցը մկանների կառուցման կարևոր նյութերից է։ Մարզվելիս այն մեծացնում է մկանային զանգվածը, դրա հետ միասին՝ օրվա ընթացքում այրվող կալորիաների քանակը։

Ջուր՝ ըստ պահանջի

Օրական երկու լիտր ջուր խմելով օրգանիզմին օգնում եք ազատվել օրգանիզմում կուտակված վնասակար նյութերից։ Եթե մեկ բաժակ ջրին ավելացնեք 1­2 թեյի գդալ խնձորի քացախ, անանուխի կամ նեխուրի եփուկ, ապա կստանաք մի թուրմ, որը կակտիվացնի ճարպերի այրման պրոցեսները։ Անիսոնով թեյը կօգնի ազատվել փորի փքվածությունից։

Բանջարեղենային արգանակ

Բանջարեղենային արգանակը լավացնում է նյութափոխանակությունը և կանխում է ճարպերի կուտակումը։ Այն պատրաստելը բավականին հեշտ է։ Կտրտեք գազարը, սոխը, նեխուրը, լոլիկն ու սխտորը, ավելացնելով նաև մաղադանոս, դափնու տերև և եփեք մարմանդ կրակի վրա։ Կարող եք խմել ճաշելու կամ ընթրելու ժամանակ։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan