Նորի՞ց. դաժան ծեծուջարդ Վարդան Ղուկասյանի որդու կողմից. տուժածներից մեկը կուրանալու վտանգի առջեւ է. «Ժողովուրդ»
POLITICS«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գյումրիի նախկին քաղաքապետ։, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի ենթարկել աշխատակիցներին:
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ է եղել նաեւ մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է:
Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ երիտասարդ տղայի աչքը այն աստիճանի է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առջեւ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



